Ռեալն առաջին ակումբն է, որը 1000 գոլ է խփել ՉԼ-ում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում (2-0) խփեց իր 1000-րդ գոլը մրցաշարում՝ չհաշված ընտրական փուլերը։
Հոբելյանական գնդակը խփեց կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մադրիդյան ակումբը պատմության մեջ առաջինն է, որը հատել է 1000 գոլի շեմը Չեմպիոնների գավաթում/լիգայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 455 խաղում խփել է 1000 գոլ։
Միջին հաշվով Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայում մեկ խաղում խփում է 2,2 գոլ, ինչը ամենաբարձրն է բոլոր այն ակումբների շրջանում, որոնք Չեմպիոնների լիգայում առնվազն 50 հանդիպում են անցկացրել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



