Երևանում ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. 1 մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։ Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



