Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատվաստման համար հերթում կարող ես կորցնել և՛ առողջությունդ, և՛ արժանապատվությունդ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսը որոշել է մեզ հետ երկար մնալ, վերափոխվել, տարբեր շտամներով ներկայանալ: Կարծես քաղաքական որոշ գործիչներից լինի՝ ամեն ընտրությանն ինքը կա, ուղղակի տարբեր դեմքերով: 2022 թ.-ի մարտին երկու տարին կլրանա, ինչ վիրուսը Հայաստանում է, «իրեն շատ լավ է զգում», հեռանալ էլ չի պատրաստվում: Դրա դեմ պայքարի միակ տարբերակը ներկայումս համարվում է պատվաստումը, որը, հնարավոր է, չփրկի վարակվելուց, ուղղակի կօգնի հեշտ հաղթահարել հիվանդությունը: Ամեն դեպքում սրա մասին փաստում են առողջապահական գերատեսչությունը և փորձագետները: Չենք քննարկելու պատվաստման թեման, քանի որ կարծիքները տարբեր են՝ մեկը հստակորեն որոշում է պատվաստվել, մյուսը՝ մերժում հիվանդությունից պաշտպանվելու այս տարբերակը, երրորդն էլ չի ուզում... «չիպավորվել»:

Առողջապահության նախարարությունն ամենատարբեր խողովակները գործի դնելով՝ կոչ է անում պատվաստվել, հետևել հակահամաճարակային կանոններին: Իհարկե, այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք չենք ուշացել, հատկապես երկրորդ պահանջի մասով: Երբ 2020 թ.-ին վիրուսի ի հայտ գալու մասին խոսակցությունները սկսվեցին, ու այն դեռևս չէր հայտնաբերվել Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ էր անցկացնում մարզերում, վիրուսը «պինցետով էր հանելու», «տնական օղիով դեզինֆեկցիա էր անելու», առողջապահության համակարգի պատասխանատուն էլ խրոխտ կեցվածքով հայտարարում էր, թե սովորական տեսակի գրիպի հետ գործ ունենք, նույնն էլ ասում էր Փաշինյանը: Հետո մի բուռ երկրում այն սկսեց արագ տեմպերով տարածվել, մարդկանց մահվան պատճառ դառնալ: Լրջացա՞նք: Բնավ: Երկու բաց սահման ունեցող պետության դեպքում (գրեցի ու մեջս մի տեսակ կասկած ընկավ՝ այս առումով բան փոխվել է, թե՞ ոչ) կորոնավիրուսը նման տեմպերով տարածվելու իրավունք չուներ:

Տարածվեց, որովհետև «աննախադեպ» վատ ձևով կազմակերպվեց դրա դեմ պայքարը: Սահմանափակում էին, ասենք, զվարճանքի վայրերի գործունեությունը, հետո հասկանում, որ տնտեսությունը «վարի է գնում», վերացնում էին սահմանափակումները, հետո նորից սահմանափակում, կարծես երիցուկով «սիրում է, չի սիրում» են խաղում: Հիմա եկել, հասել ենք պատվաստման փուլին: Դեռ նախորդ ամիս որոշեցի՝ պետք է պատվաստվել: Պոլիկլինիկա չգնացի, վախենում եմ այդ հաստատությունից: Եթե պետք է բժշկի դիմեմ անգամ փոքր հարցով, նախընտրում եմ բժշկական վճարովի հաստատությունները: Ո՞ւր գնալ պատվաստվելու: Շրջիկ կայանը նախընտրեցի, ավելի կոնկրետ` կիրակնօրյա մի հաճելի առավոտ Աջափնյակից հասա Նոր Նորք՝ առողջ մնացած մի քանի նյարդաթելերս խնայելու և այս գործընթացի վրա ավելի քիչ ժամանակ ծախսելու համար: Սպասեցի իմ հերթին, մի քանի ստուգում, հետո պատվաստում: Ուղիղ մեկ ամիս անց պետք է ստանայի երկրորդ դեղաչափը:

Ինքս ինձ համոզեցի, որ այս անգամ գնամ պոլիկլինիկա՝ ավելի մոտ է, ժամանակ քիչ կծախսեմ: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Զանգեցի, ասացին, որ կարող եմ գնալ, հերթում սպասել, մոտենալ տեղամասային իմ բժշկին: Հարցին՝ իսկ հերթը բազմամա՞րդ է, ստացա պատասխան՝ «համեմատաբար է մարդաշատ ասվածը, ինձ նման հարցեր մի տվեք»: Շըրխկ: Հասա պոլիկլինիկա` մտքումս արդեն ծրագրելով, թե ուր եմ գնալու, եթե այդտեղ ոչինչ չստացվի: Հիմա՝ չոր փաստեր: Դուռը բացում եմ, հավաքված է 50-60 մարդ՝ իրար գլխի, կեսից շատն առանց դիմակի: Մի կնոջ հարցնում եմ՝ սա ի՞նչ հերթ է, բայց հոգուս մի թաքուն անկյունում ունեմ այդ հարցի պատասխանը: Ասում է՝ պատվաստման հերթն է, մոտեցեք տղային և գրանցվեք: Մոտենում եմ երիտասարդին, բացում է բլոկնոտը, գրում անուն-ազգանունս, հերթում 186րդն եմ:

Սպասում եմ հերթիս: Մի քանի րոպե հետո երիտասարդը մի քանի անուն-ազգանուն է կարդում, նրանք մոտենում են մատենավարների բաժնի երկու պատուհաններից մեկին: Ընթացքում պատուհաններից մեկի մոտ կանգնած քաղաքացիները պարզում են, որ աշխատակիցը զբաղված է այլ գործով, իրենց «սպասարկել» չի կարող, բոլորը մնում են մի պատուհանի հույսին՝ իրար գլխի հավաքված, առանց կանոնավոր հերթի, շարքի ու կարգի: Կողքից ուղղակի հետևում եմ ընթացքին, ինքս չեմ տեսել 90-ականների հերթերը, բայց տղամարդկանցից մեկն ասաց՝ կարծես 2 կգ բրնձի հերթի կանգնած լինենք: Ընթացքում պարզվում է, որ մի քանի քաղաքացի եկել են ստանալու երկու դեղաչափով պատվաստված լինելու հավաստագրերը, նրանց ասվում է, որ պիտի սպասեն նույն այն երկար հերթում, որտեղ սպասում են պատվաստման համար պոլիկլինիկա եկած քաղաքացիները: Իմ նյարդերն, իհարկե, տեղի են տալիս:

Դուրս եմ գալիս, գնում պատվաստման շարժական կետ, 10-15 րոպե և... պատվաստված եմ: Այն հերթը, որ տեսա ու որում մեզանից շատերն են հայտնվել, թերևս հարված է մեր՝ որպես քաղաքացու արժանապատվությանը: Սա «թողեք աշխատեն»-ի ուղիղ շարունակությունն է, ընդ որում՝ անտրամաբանական: Պատվաստման գործընթացը Հայաստանում սկսվել է այս տարվա ապրիլի կեսերից: Ութ ամիս է՝ առողջապահական գերատեսչությունը չի կարողանում պատվաստման նորմալ, արժանապատիվ գործընթաց կազմակերպել, որովհետև այն հերթը, որը տեսա սեփական աչքերով, ամենաթողության հետևանք է: Կարելի է ինչ-որ կարգ սահմանել, քաղաքացիներին նախապես հերթագրել, հերթագրել՝ ըստ տեղամասային բժշկի սպասարկման տիրույթի, երկու դեղաչափով պատվաստված քաղաքացիների հավաստագրերի համար մարդկանց նորից ժամերով չսպասեցնել, դա կազմակերպել, ասենք, այլ պատուհանի սկզբունքով: Ի վերջո, ամբողջ բեռը մնացել է պոլիկլինիկաների վրա, իսկ շարժական կետը, գոնե իմ տեսածի օրինակով, գրեթե դատարկ էր: Նման վրիպումներ, ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ կարելի էր ունենալ, ասենք, գործընթացի մեկնարկին:

Դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց հիմա՝ ութ ամիս անց, պատվաստվել ցանկացողների հերթում քաղաքացին ժամը 12:00-ի դրությամբ լինի 186-րդը, սպասի իր հերթին անմարդկային, անընդունելի պայմաններում, որտեղ, ի դեպ, վարակվելու հավանականությունը մեկին մեկ է, ուղղակի անթույլատրելի է: Կպատճառաբանեն՝ պատվաստվողների քանակը շեշտակի ավելացել է, այդ դեպքում՝ ավելացրեք շարժական կետերը, քաղաքացիներին ուղղորդեք այնտեղ, ելքեր գտեք, դա՞ էլ քաղաքացին պետք է անի: Որոշ հարցերի մոտեցա նաև հումորի տեսանկյունից, բայց սա թերևս սեփական էմոցիաները թաքցնելու միջոց էր: Առողջությունն ու արժանապատվությունն ամենակարևորն են մարդու համար, իսկ պատվաստման համար պոլիկլինիկայում առաջացած հերթում կարող ես երկուսն էլ կորցնել: Առողջ եղեք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի