Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Սևանում և Վարսերում կատարված ճանապարհաշինական աշխատանքներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սևան քաղաքում և հարևան Վարսեր համայնքում Նոր տարին դիմավորում են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներով: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ այստեղ հիմնանորոգվել են 3.6 կմ ընդհանուր երկարությամբ երկու ճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությոնից, դեկտեմբերի 22-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Գեղարքունիքի  մարզ և ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վերակառուցված ճանապարհներից առաջինը քաղաքի արևելյան մասը կապում է Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղուն: Երկրորդն սկսվում է Սևան քաղաքի հրապարակից, անցնում է Վարսեր համայնքով և միանում Սևան-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհին: Հիմնանորոգումն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ընկերությունը: Ճանապարհները սպասարկում են շրջակա համայնքների 26 100 բնակչի:

«Անկախությունից հետո Սևան քաղաքում նման ծավալի լայնամասշտաբ աշխատանքներ չէին կատարվել: Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքները շարունակական են լինելու: 2016-ի մասով էլ նախարարն արդեն հանձնարարություն տվեց ԾԻԳ-ին։ Չէր իրականանա այս ծրագիրը, եթե չլիներ տրանսպորտի և կապի նախարարի ամենօրյա հետևողական աշխատանքը»,-նշել է Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նորակառույց ճանապարհի բացումը Վարսեր համայնքում իսկական համագյուղական տոնի է վերածվել: Այստեղ Գագիկ Բեգլարյանին դիմավորել են աղ ու հացով: Վարսեր համայնքի ղեկավարի խոսքով, մինչև վերանորոգումը գյուղի ճանապարհը գրեթե անանցանելի էր. քայքայված էր երթևեկելի մասի պատվածքը, որոշ տեղերում այն ընդհանրապես բացակայում էր: Կարգավորված չէր նաև ջրահեռացման համակարգը, անբարեկարգ էին մայթերը, բացակայում էին ճանապարհային նշանները: Հիմա արդեն վարսերցին ճանապարհի խնդիր այլևս չունի:

Վարսեր համայնքում ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև երկաթգծի վրայով անցնող կամուրջը, գյուղի մանկապարտեզ, գյուղապետարան և դպրոց տանող ճանապարհը: Վարսեր համայնքի դպրոցի տնօրեն Աղասի Մեսրոպյանը նշել է. «Մեր աշակերտները մինչև հասնում էին դպրոց՝ դասի, ցեխի մեջ կորում  էին։ Ճանապարհներն ահավոր վիճակում էին։ Հիմա դպրոցի ճանապարհը դարձել է հաճելի»: Գյուղացիները հիշել են` վերջին անգամ Վարսեր համայնքի ճանապարհները հիմնանորոգվել են խորհրդային տարիներին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ճանապարհները կառուցվել են որակով և երկար կծառայեն համայնքի բնակիչներին: Առաջիկայում ևս Սևան քաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական ծրագրեր: «Այսօր մենք ստացել ենք շատ որակյալ ճանապարհ։ Ինձ թվում է՝ Սևան քաղաքի բնակիչները պետք է շատ ուրախ լինեն։ Մենք կարողացանք հասցնել և կատարել Հանրապետության Նախագահի հանձնարարականը»,- նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ճանապարհների հանդիսավոր բացումից հետո Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը համայնքի ավագանու որոշմամբ նախարար Գագիկ Բեգլարյանին շնորհել է «Սևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, ծագումով սևանցի, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանին՝ «Տարվա սևանցի», իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանին՝ «Սևան քաղաքի բարեկամ» կոչումները:

Ճանապարհաշինարարները հիմնանորոգել ու նոր տեսքի են բերել նաև Սևան քաղաքի հրապարակը, որը կրում է Արցախյան պատերազմի մասնակից Վլադիմիր Կարապետյանի անունը:

Թրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է