Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ` դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Էդգար Ս-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արմեն Մ-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



