Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող ընկերության աշխատակիցները, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սմբատ Ա-ն իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ճանապարհի աջակողմյան ձորը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սմբատ Ա-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորն աշխատում են «Էլլիպս Ջի Էյ»՝ ժողովրդին հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



