Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ամերիկյան երկարատեւ ռազմական ներկայության օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ամերիկյան ռազմական երկարատեւ ներկայության օգտին, սակայն չի աջակցում անվերջ ռազմական օկուպացիաներին Մերձավոր Արեւելքում եւ Վաշինգտոնի մասնակցությանը՝ քաղաքացիական պատերազմներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա ասել է, որ Բայդենը համոզված է, որ այն բանի համար, որպեսզի արտասահմանում գտնվող ամերիկյան զորքերը գործի դրվեն, անհրաժեշտ է հստակ ձեւակերպված նպատակ, որոնք կապված պետք է լինեն ԱՄՆ կենսական շահերի եւ ազգային անվտանգության հետ։ Սալիվանը նաեւ ներկայացրել է այլ մանրամասներ ամերիկյան ռազմական ուժի կիրառման հետ կապված ԱՄՆ գործող նախծագահի ունեցած պատկերացումների մասին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



