Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ՝ քննարկելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսզրույց է ունեցել ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկի հետ, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Ինչպես փոխանցում է New York Post-ը, Զելենսկիի հետ 76 րոպե տևած զրույցից հետո Բայդենը ևս 40 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայի անդամ երկրներից 9-ի ղեկավարների հետ:
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունը, որ Բայդենը Զելենսկիին հորդորել է զիջումների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ ներխուժումից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Զելենսկիի հետ զրույցի նախօրեին Բայդենը առցանց հանդիպում է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



