Չինաստանը արբանյակների հերթական խումբն է արձակել տիեզերք՝ նորագույն տեխնոլոգիաների փորձարկման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանն ուրբաթ Long March-4B հրթիռակրի օգնությամբ հաջողությամբ ուղեծիր է ուղարկել Shijian-6 05 խմբի արբանյակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Հաղորդվում է, որ արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:11-ին (երևանյան՝ 04:00) երկրի հյուսիսարևմտյան Գանսու նահանգի Ցզյուցյուան կայանից:
Արբանյակների քանակը չի ճշտվում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արբանյակներն օգտագործվելու են տիեզերքի ուսումնասիրման և նորագույն տեխնոլոգիաների փորձարկման համար:
Տվյալ արձակումը 400-րդն է «Չանչժեն» հրթիռակիրների շարքում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



