ԶԼՄ-ները պարզել են՝ ինչով է զբաղվել Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալու առաջին օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, չնայած թոշակի անցնելուց հետո քունն առնելու ցանկությանը, պաշտոնից հեռանալու առաջին իսկ օրը առավոտյան 08:20-ին դուրս է եկել տնից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է Bild պարբերականը:
Հաղորդվում է, որ Մերկելը հինգշաբթի դուրս է եկել իր բեռլինյան բնակարանից և ուղևորվել է իր նոր գրասենյակ: Ի դեպ, ճանապարհին խցանումներ են եղել: Ավելի ուշ Մերկելը գնումների է գնացել սուպերմարկետ: Խանութում նախկին կանցլերի կողքին նկատել են թիկնապահին, սակայն սայլակը ինքն է տարել:
Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնավարման ավարտից հետո մտադիր է «մի լավ քնել»:
Հիշեցնենք, որ կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Կանցլերի պաշտոնը Մերկելը զբաղեցրել է 2005 թվականից ի վեր:![]()
.jpg?1639140723870)
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



