Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիամը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։
Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։
Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։
Մարիամի մայրիկ Ալինան իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։
Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»,- հայտնում են ԲԿ-ից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



