Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակից, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակից։
Պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։
Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ։
Այս ու նմանատիպ առաջնահերթ խնդիրներին կարգավորում ակնկալել չենք կարող, որովհետև իշխանության ղեկին կանգնածները նախ նման կամք չունեն, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական բնույթի. նման խնդիրներ լուծելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



