Վարակակիրների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1474 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 23 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9260-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 610 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 834, փաստացի բուժվողներինը՝ 8309: Մեկ օրում արվել է 6700 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2440627 թեստավորում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



