Ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարը պատրաստ է տեղով փոխվել ԱՄՆ նախագահի հետ. Բայդենը մասնակցել է The Tonight Show-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարը պատրաստ է տեղով փոխվել ԱՄՆ նախագահի հետ։ Այս կարծիքն ուրբաթ հայտնել է ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը։
«Ես լավատեսորեն եմ վերաբերվում մեր երկրին... Բոլորը` սկսած Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներից մինչև մեկ ուրիշը, ես չգիտեմ մեկ համաշխարհային առաջնորդի, որը չցանկանա փոխել իր տեղը ինձ հետ»,- ասել է նա հաղորդավար Ջիմի Ֆելոնի The Tonight Show երեկոյան շոուի ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ն «ունի ավելի շատ հնարավորություններ, ավելի լավ զարգացած գիտություն և տեխնոլոգիա», քան աշխարհի ցանկացած այլ երկիր։
Բայդենը վերջին անգամ այս շոուին մասնակցել էր 2020-ի ապրիլին՝ նախագահական քարոզարշավի ժամանակ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն ավանդաբար մասնակցում են Ֆելոնի շոուին։ Երբեմն գործող նախագահները, ինչպես իր ժամանակին Բարաք Օբաման, դառնում են դրա մասնակիցները։