Ամերիկացի 25-ամյա երաժիշտը մահացել է խորհրդավոր հանգամանքներում
ԼԱՅՖԱմերիկացի 25-ամյա երաժիշտ Չարլզ Ինգալսը, ով ավելի հայտնի է CharlestheFirst բեմական անունով, մահացել է խորհրդավոր հանգամանքներում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ինգալսին մահացած են գտել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի իր հյուրանոցային համարում: Ոստիկանությունը նախապես նշել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայում սպասվում են դիահերձման և թունաբանական հետազոտություններ:
Չարլզ Ինգալսը Կալիֆոռնիայում բնակվող էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր և պրոդյուսեր էր: Նա EDM կոլեկտիվի երեք անդամներից մեկն էր` Lab Group անունով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



