Ողբերգական պատահար Գեղարքունիում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքից դեպի Գոշավանք տանող ճանապարհահատվածի՝ Ներքին Ճամբարակի հատվածում, բախվել են УАЗ և ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 հոգու, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



