Ախալքալաքում տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հարազատներին, այդ թվում՝ 8 ամսական երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Ախալքալաքի Մեծ Սամսար գյուղում դանակահարության դեպք է գրանցվել։
Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչը պատմեց, որ նախկին դատապարտյալը ազատ արձակվելուց հետո գնացել է նախկին կնոջ հայրական տուն և դանակահարել տան անդամներին։
«Դանակահարել է նախկին կնոջը մորը` զոքանչին, աներորդուն, նրա կնոջն ու վերջիններիս 8 ամսական երեխային ու դիմել փախուստի»,- ասաց աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց,որ կասկածյալը հայտնաբերվել է և ձերբակալվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



