Ինչպիսի մարդիկ են ծնվում Հրե Կապիկի տարում
ԼԱՅՖ2016-ը Հրե կապիկի տարի է, սակայն տարվա տիրուհին իր իրավունքների մեջ կմտնի միայն փետրվարի 8-ից։ Նրանք, ովքեր փետրվարի 8-ից մինչեւ 2017-ի հունվարի 27-ը ծնվեն, արեւելյան օրացույցով կհամարվեն կապիկի տարում ծնվածներ։
Ինչպիսի մարդիկ են լինում կապիկի տարում ծնվածները։
Նրանք վառ անհատականություն են, միշտ սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք հետազոտողներ են, գյուտարարներ, ցանկանում են սովորել ու իմացածը պրակտիկայում կիրառել։ Կապիկները խելացի են, կարողանում են գրավել մարդկանց, միշտ շրջապատված են երկրպագուներով։ Դրա պատճառով էլ նրանք հաճախ գոռոզանում են։ Կապիկների վատ հատկանիշներից է այն, որ փառամոլ են, խորամանկ, էգոիստ։
Իմանալով, որ այս տարի ծնված երեխան այսպիսի հատկանիշներ կունենա՝ ծնողները կարող են փոքրուց պայքարել այդ գծերի դեմ ու ճիշտ դաստիարակել նրան։ Կապիկի տարում ծնված փոքրիկների ծնողները երբեք նրա կամակորություններին չպետք է տեղի տան, հակառակ դեպքում փոքրիկն անմիջապես ծնողներին կվերածի իր սպասավորների։ Միեւնույն ժամանակ, սակայն, նրանք չպետք է կոտրեն երեխային, քանի որ այդպիսով կվերացնեն նրա ահռելի ստեղծագործական պոտենցիալը։



