Կրակոցներ` Երևանում. Խաչատուր Սուքիասյանի՞ ավտոմեքենան է վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«01-015, կամ 015–01 համարանիշներով մեքենաներ ունեն Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Կոնկրետ 01 PZ 015 պետհամարանիշի դեպքում, այն Սուքիասյաններին չի պատկանում:
ԶԼՄ-ններից մեկը կեղծիք է տարածում, թե 01PZ 015 պետհամարանիշի մեքենան Սուքիասյաններին է պատկանում, մի քանիսն էլ արտատպում են այդ կեղծ լուրը:
Ի դեպ, խոսքի ազատությունը ոչ մի աղերս չունի ստախոսության և կեղծիքի հետ»:
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



