Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ Հայաստանի շահերն ո՞վ պետք է պաշտպանի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Չնայած Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է ստացել, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից խաղաղության հաստատմանը միտված որևէ քայլ նկատելի չէ։ Եվ այսպիսի պայմաններում տպավորություն է առաջանում, որ մեր իշխանությունները մոռացել են ՀՀ օրակարգային հարցերի մասին և միայն հակառակորդին հաճոյանալուն ուղղված քայլեր են ձեռնարկում։ Այսինքն, քպական իշխանության քաղաքականությունը, մեծ հաշվով, չի բխում Հայաստանի կենսական շահերից։

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոստանում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովի հարթակն օգտագործել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների ու ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին խոսելու համար, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Բաքվի գործողությունները։ Սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանը տեր չկանգնեց իր խոստմանը, և համաժողովի իր ելույթում որևէ խոսք անգամ չասաց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Ադրբեջանի իրագործած հանցագործությունների, ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչ վարձկանների օգտագործման, էթնիկ զտումների, հայ ժողովրդի նկատմամբ ատելության գեներացման, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» կառուցման, մշակութային, պատմական հուշարձանները ոչնչացնելու և շատուշատ հարցերի մասին։

Խնդիրն այն է, որ առիթը շատ պատեհ էր՝ ցույց տալու, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական և մարդու իրավունքները ոտնահարող պետություն է, ինչը մեծ արձագանք կստանար հատկապես այն պարագայում, երբ Ալիևը հրավիրված չէր համաժողովին։ Բայց, չգիտես ինչու, մեր իշխանություններն անընդհատ խնայում են հակառակորդին։ Նմանատիպ առիթ էր նաև դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման օրվա կապակցությամբ տարբեր նախաձեռնություններով հանդես գալու և հայտարարություն անելու հնարավորությունը։

Բայց դեկտեմբերի 9-ին ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն անորոշ էր և ընդամենը «պտիչկա» դնելու խնդիր էր լուծում, քանի որ դրանում ոչ մի խոսք չկար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակության անհրաժեշտության, թուրքական ժխտողականության դատապարտման ու Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան որպես ցեղասպանության շարունակություն դիտարկելու վերաբերյալ։ Եվ սա այն պարագայում, որ անցած տարի՝ պատերազմի ամենաթեժ փուլում, Փաշինյանը, անդրադառնալով ռազմական գործողություններում Անկարայի ներգրավվածությանը, հարց էր հնչեցնում, թե ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս, ապա պատասխանում այդ հարցին, թե՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը: Նրա այդ ժամանակվա դիտարկման համաձայն, Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:

Եվ հիմա ստացվում է, որ Փաշինյանը շատ արագ է «մոռանում» իր հայտարարությունը, իսկ ավելի հաճախ իր կողմից հնչեցված դիրքորոշմանը հակադրվող քայլեր է ձեռնարկում։ Այնինչ անհրաժեշտ էր ամենաբարձր մակարդակով միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա։ Միևնույն ժամանակ, սահմանային լարվածության ֆոնին Թուրքիային ու Ադրբեջանին քարտ բլանշ տալու կամ նրանց պահանջների առաջ կանաչ լույս վառելու մասին է վկայում փոխարտգործնախարարի մակարդակով Հայաստանի մասնակցությունը «3+2» ֆորմատով հանդիպումների մեկնարկին։ Սկզբում Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանն այս ձևաչափի մասին իր դիրքորոշումը ձևակերպելու համար պետք է նախ հասկանա, թե դա իր բովանդակությամբ ինչ է նշանակում, իսկ հետո նշում էր, թե «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք հայկական կողմն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ֆորմատներով։

Բայց եթե այլ ֆորմատներով համաձայնեցված հարցերը պետք է բացառվեն կամ չներառվեն «3+3»-ի շրջանակներում, ապա այդ դեպքում առհասարակ հարցական է դառնում, թե ի՞նչ բովանդակություն պետք է քննարկվի այս հարթակում։ Օրինակ՝ Վրաստանը նպատակահարմար չգտավ մասնակցություն ունենալ այդ ձևաչափում, և այն փաստացի վերածվեց «3+2»-ի։ Այս պարագայում զարմանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանը համաձայնում մաս կազմել մի ձևաչափի, որի նախաձեռնության գաղափարի հեղինակը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Հատկապես, որ նույնիսկ հասարակ քաղաքացիների համար է պարզ, թե ինչու է Թուրքիան նման առաջարկով հանդես եկել։ Քանի որ Արցախյան հակամարտության կարգավորումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը Ռուսաստանի միջնորդությամբ փոխվարչապետների մակարդակով քննարկվում է եռակողմ ձևաչափով, ապա դրա արդյունքում Թուրքիան, ըստ էության, դուրս է մնացել տարածաշրջանային զարգացումների վրա ազդեցություն ունենալուց։

Ուստի «3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակ ստեղծելու դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում ազդել Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա և Հարավային Կովկասում իր վերահսկողությունը հաստատել։ Բացի դրանից, պետք է ուշադրություն դարձնել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային տարբեր ուղղություններով աշխատում է։ Օրինակ՝ գործում են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան և այլ համագործակցության ձևաչափեր։

Իսկ վերջերս էլ Անկարան ու Բաքուն ձգտում են Իրանի հետ համատեղ գործակցության հարթակ ստեղծել, իսկ Հայաստանը տարածաշրջանային ձևաչափերով աշխատելու ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկում։ Այնինչ, կարելի էր աշխատել, օրինակ, ՀՀ-Հունաստան-Կիպրոս, ՀՀ-ԻրանՎրաստան, ՌԴ-ՀՀ-Իրան, ՀՀ-Իրան-Հնդկաստան ձևաչափերով, բայց խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններն անգամ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ չեն կարողանում հարաբերությունները զարգացնել, ուր մնաց տարածաշրջանային նախաձեռնություններով հանդես գան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը