Կապանում որդին սպանել է 77-ամյա մորը. ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները հայտնաբերել են 77-ամյա տանտիրուհու դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ 42-ամյա որդին։ Ժամը 19.50-ին նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



