Հունգարիայում վթարի է ենթարկվել միգրանտներ փոխադրող ավտոմեքենան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս չորսը տուժել այն վթարի հետեւանքով, որը դեկտեմբերի լույս 14-ի գիշերը տեղի Է ունեցել երկրի հարավի Մորահալոմ քաղաքում: Ինչպես հայտնել Է Հունգարիայի ոստիկանությունը, միգրանտներ փոխադրող ավտոմոբիլը բախվել Է մի տան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ավտոմոբիլը բախվել Է տանը եւ շրջվել: Բացի վարորդից ավտոմեքենայում եղել են տասն անօրինական միգրանտներ: Վթարի հետեւանքով տուժել Է չորս հոգի՝ վարորդի հետ միասին, մնացածները տեղում զոհվել են: Վարորդը ձերբակալվել Է եւ պատասխանավտության ենթարկվել ոստիկանության օկրուգային վարչությունում (…) մարդկանց մաքսանենգության եւ մահացու վախճանով դժբախտ պատահարի ստեղծման համար»,- ասված Է ոստիկանության՝ հրապարակված հայտարարության մեջ: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չի բերված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: