Արտակարգ իրավիճակ «ՍԱՍ» սուպերմարկետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել: Այս պաին պարզվում է, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



