Տղամարդն օգնել է ընկած կնոջը, ապա տուն ուղեկցել նրան ու բռնաբարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Մոսկվայում 53-ամյա կինը ցրված սկլերոզի պատճառով ընկել է գետնին ու չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։ Օգնության է հասել մի տղամարդ, որն օգնել է նրան վեր կենալ, ապա ուղեկցել է տուն, պառկեցրել անկողնու վրա, իսկ հետո բռնաբարել։
Դաժան հանցագործության ժամանակ կինը բղավել է և խնդրել բռնաբարողին բաց թողնել իրեն, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել դրան, հայտնում է Рен-ТВ-ն։ Նույնիսկ դրանից հետո տղամարդը հանգիստ չի թողել տուժողին: Նա որոշել է հանգստանալ կնոջ բնակարանում։ Կինը մոլագարից ազատվելու համար զանգահարել է դստերը: Վերջինիս հաջողվել է ստիպել հանցագործին հեռանալ բնակարանից, որից հետո ոստիկանություն է կանչել։ Շուտով իրավապահները բերման են ենթարկել բռնաբարողին և քրեական գործ հարուցել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



