Բրյուսելում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպումն ի սկզբանե կրում է լարված բնույթ: Դրանից մի քանի ժամ առաջ Ադրբեջանի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իբր «Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան նույն մաքսային ռեժիմը»:
Ի պատասխան Ալիևի այս հայտարարության` Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ադրբեջանը կոմունիկացիաների բացման հարցը փակուղի է մտցնում:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են այս տարվա նոյեմբերի 26-ին՝ Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



