ՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել կամ սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային համաձայնագրի շրջանակներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել կամ սառեցնել Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«[Համաշխարհային կազմակերպության] գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ միասին կոչ եմ անում Միացյալ Նահանգներին չեղարկել կամ սառեցնել ԳՀՀԾ-ով նախատեսված պատժամիջոցները և երկարաձգել Իրանի հետ նավթի առևտրի հետ կապված պատժամիջոցների բացառությունների ժամկետը»,- ասել է նա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



