ՌԴ-ում մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հանրապետության գծով գլխավոր վարչությանը, երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, ևս երեքը տուժել են:
Վթարը տեղի է ունեցել Աստրախան-Ստավրոպոլ մայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն՝ Hyundai Solaris և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաների հանդիպակաց բախման հետևանքով 7 մարդ է մահացել:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ զոհերից 5-ը գտնվել են Toyota-ում, երկուսը՝ Hyundai-ում: Hyundai-ի ևս երեք ուղևոր հոսպիտալացվել են:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



