Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել են դատախազությունից:
Դատախազությունից նշեցին, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով:
Սեյրան Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը, հավելեցին դատախազությունից:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



