Միշելը ուղիղ կապ է ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև. Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական հանձնաժողովի և անձամբ նախագահ Շառլ Միշելի գործունեությունը։ Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, նրա նախաձեռնությունն աշխատում է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ ստեղծելու Հարավային Կովկասում կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



