Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կազմակերպված գործընթաց կա, որով կործանվում է հայոց անկախ պետականությունը, և Արցախը հանձնվում է թշնամուն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն տարածվեց:

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, դիտարկելով նաև մինչ այս Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս ընթացքում առհասարակ որևէ հանդիպման ժամանակ հայկական շահը չի ներկայացվել: «Այսինքն, օրինակ՝ Սոչիի հանդիպմանը ներկայացվել են Ռուսաստանի շահերը, և երկու այլ մասնակիցներ ներկայացրել են Ադրբեջանի շահերը: Նույնը տեղի է ունեցել Բրյուսելում. մի կողմում Եվրամիության շահերը ներկայացնող պաշտոնյա է եղել, հանդիպման մյուս մասնակիցները ներկայացրել են ադրբեջանական շահերը: Ինչո՞ւ, որովհետև եթե խոսում ենք բանակցության արդյունքների, քննարկվող հարցերի մասին, արձանագրում ենք հետևյալ փաստը. ակնհայտ է, որ չկա քննարկման դրված մի այնպիսի հարց, որը կվերաբերի ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին:

Այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում, Արցախի անկախության ճանաչում, նաև Ցեղասպանության ճանաչում, դատապարտում: Այս գերակա խնդիրներն անփոփոխ են, բայց այդ բանակցություններում արդյո՞ք քննարկվում է Արցախին վերաբերող որևէ հարց: Այսինքն, ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, կճանաչվի՞ արդյոք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այլն: Նման բաներ գոյություն չունեն թե՛ հանդիպումներին հաջորդած արձանագրություններում, թե՛ Հայաստանից գնացած մարդու, թե՛ նաև ԵՄ խորհրդի նախագահի ձևակերպումներում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մայիսից սկսած ադրբեջանական ուժերը ներթափանցել են ՀՀ տարածք, սպանել ու գերի են վերցրել հայ զինվորներին:Շեշտելով նաև նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին՝ Է. Ղազարյանը հավելեց. «Այս ամենի մասին ոչ մի խոսք ու հիշատակում ևս չկա այդ հանդիպումներում ու դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններում: Ոչ մի տեղ չի նշվում, որ ադրբեջանցիներն անհապաղ պետք է դուրս գան Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի այն տարածքներից, ուր ներխուժել են: Փոխարենը քննարկվում են ՀՀ և Ադրբեջանի սահմանները ճշգրտելու մասին հարցեր, անդրադարձ է լինում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Այս պարագայում նման հարցեր քննարկելը պարզապես ծիծաղելի է, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը շրջափակել է Հայաստանը հենց ՀՀ տարածքում՝ երկու կետից փակելով Երևան-Մեղրի միջպետական նշանակության գործող ավտոճանապարհը:

Շրջափակում է Գորիս խոշորացված համայնքի մեջ մտնող երկու տարբեր բնակավայրերը համայնքի կենտրոնին կապող ճանապարհը, նաև Կապան համայնքի տարբեր բնակավայրերը Կապան համայնքային կենտրոնին կապող ճանապարհները: Ու սա՝ այս իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ: Եվ այս առումով միևնույնն է, թե ինչ կխոսի Սոչիում, Բրյուսելում: Փաստն այն է, որ իր և Ալիևի փոխհամաձայնեցված գործողությունների հետևանքով մեր երկրի տարածքում մի համայնքի մեջ գտնվող երկու բնակավայր այլևս չեն կարողանում իրար հետ կապ հաստատել: Մի երևույթ, որը պատմության մեջ չի եղել: Ադրբեջանը երբեք չի վերահսկել ԳորիսԿապան ավտոճանապարհը»:

Այս համատեքստում անդրադառնալով նաև երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը վերահաստատելու Փաշինյանի հայտարարությանը՝ Է. Ղազարյանը շեշտեց. «Իրականում կարելի է ցանկացած բան խոսել, բայց իրականությունից կտրված լինելն ու իրականության հետ կապ ունենալը տարբեր բաներ են:Ավելի հստակ՝ հիմա ՀՀ-ում ու, առհասարակ, աշխարհում կա՞ որևէ բանական մարդ, որը մտածում է, թե այս պահին հնարավոր ու իրագործելի է դա: Այսինքն, կա՞ մարդ, որի կարծիքով հայկական բեռներն ու ուղևորներն Ադրբեջանի տարածքով կարող են գնալ Ռուսաստան: Հնարավո՞ր է գտնել մի ապահովագրական ընկերություն, որը կապահովագրի այն բեռը, որը ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով կգնա ՌԴ: Ու նման հարցը քննարկվում է այն պարագայում ու այն երկրի հետ, որն ամենօրյա ռեժիմով շարունակում է ռեալ ագրեսիա իրականացնել քո նկատմամբ՝ օգտվելով նաև անօգնական ու անպաշտպան վիճակից»:

Նրա խոսքով, Փաշինյանի հայտարարությունից զատ պետք է հաշվի առնել նաև Ալիևի հայտարարությունները. «Կյանքը ցույց է տվել, որ ցավալիորեն վերջին մեկ տարում իրականություն են դառնում բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի նախագահի կողմից: Ընդ որում, իրականություն են դառնում Ն. Փաշինյանի համաձայնությամբ: Իսկ հիմա Ադրբեջանի նախագահն ասում է, որ այս պահին ամենաակտուալը Ադրբեջանը Նախիջևանի հետ միջանցքի կարգավիճակով կապի ապահովման հարցն է: Նաև ասում է, որ եթե դա հնարավոր չլինի լուծել խաղաղ եղանակով, դա կիրականացնի ռազմական ճանապարհով: Իսկ Ադրբեջանի նախագահի ո՞ր ասածն է, որ Ն. Փաշինյանը չի անում: Ինչ ասել է, անում է: Ասել է՝ պիտի այլևս չօգտագործեք Լեռնային Ղարաբաղ եզրույթը, կառավարության գործունեության ծրագրում ԼՂՀ հասկացողություն գոյություն չունի: Ասել է նաև, որ պիտի հայաստանյան պաշտոնյաները Արցախ պաշտոնական աշխատանքային այցելություններ չունենան: Վերջին անգամ նման այցելության համարձակություն ունեցավ պաշտպանության նախարարը, որը այցից երկու շաբաթ հետո պաշտոնազրկվեց:

Հայտարարել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է ընդհանրապես մոռանալ, և իշխող ուժի ներկայացուցիչները ոչ մի պաշտոնական հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի մասին չեն խոսում: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության տեքստ դրեցին շրջանառութան մեջ, խորհրդարանական լսումներ կազմակերպեցին այդ խնդիրներին անդրադառնալու համար: Իշխանական խմբակցության ներկայացուցիչները ոչ միայն դեմ արտահայտվեցին այդ ամենին, այլ անգամ չմասնակցեցին դրա շուրջ քննարկումներին: Լսումներին ոչ մի պատգամավոր չմասնակցեց՝ վախենում են մոտենալ մի հարցի, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթ կա»:

Այս համատեքստում Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձանք ներկայիս իշխանության ղեկավարի այն հայտարարությանը, թե 2016-ին բանակցային գործընթացում Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր հնարավորությունները: Թե ո՞րն է նշվածից բխող վտանգն ու արդյո՞ք նոր գործընթաց չի նախապատրաստվում, Է. Ղազարյանը նշեց. «Սա պարզապես նախապատրաստում չէ: Դեռ ամենասկզբից՝ Ն. Փաշինյանի իշխանության գալուց հետո, իմ տպավորությամբ, ընթանում է կազմակերպված մի գործընթաց, որով կործանվում է հայոց անկախ պետականությունը, ու Արցախը հանձնվում է թշնամուն: Դա արվում է դիվանագիտական բոլոր հնարավոր ուղղություններով, նաև ռազմական ճանապարհով: Այս իմաստով տեղին է դիտարկել, թե ինչի հետևանք էր պատերազմը: Այն տապալված դիվանագիտության, արկածախնդիր որոշումների, քայլերի ու հայտարարությունների հետևանք էր: Եվ այս գործընթացը չի ավարտվել:

Արցախի նկատմամբ մենք վերահսկողությունը ֆիզիկապես կորցրել ենք, ինչը, ցավոք, փաստ է, բայց գործընթացը նաև պետք է իրավական ձևակերպում ստանա: Սահմանազատում ու սահմանագծում կոչված գործընթացն առհասարակ տարիների պատմություն է ենթադրում: Այդ գործընթացը 30 տարվա մեջ չեն կարողանում իրականացնել անգամ ՀՀ-ի և Վրաստանի միջև 9 կիլոմետրանոց հատվածի համար՝ հաշվի առնելով այդ գործընթացի բարդությունը հենց աշխարհագրական իմաստով: Հայաստանի ու Ադրբեջանի միջև առավել քան անհնար է մտածել, որ դա կիրականացվի: Ըստ այդմ, հարց է, թե իրականության մեջ ու այս պարագայում ի՞նչ է նշանակում այդ գործընթացը: Այդ մասին խոսելու իմաստն ու իրական բովանդակությունն այն է, որ դրանով ճանաչվում է Արցախի կորուստը ամբողջությամբ: Իմաստն Արցախը Ադրբեջանի կազմում իրավաբանորեն ամրագրելն է»:

Ամփոփելով ու մատնանշելով այս պահին առկա սպառնալիքների մասին՝ Էդգար Ղազարյանը ընդգծեց. «Բոլոր գործընթացները մեկ ամբողջության մեջ դիտարկելով՝ այս պահին ունենք հետևյալը. մենք Արցախն ամբողջությամբ կորցրել ենք, ու հիմա վտանգված է ՀՀ-ի՝ որպես պետության գոյությունը: Այսօր Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռեալ վտանգ կա: Եթե մենք ֆիզիկապես կորցնենք Սյունիքը, և Ադրբեջանն ուղղակի օկուպացնի Սյունիքն ամբողջությամբ, դա կնշանակի վտանգ նաև առհասարակ անկախ պետականությունը կորցնելու իմաստով:

Ավելին, եթե Սյունիքի ընդամենը 41 կմ-ն Ադրբեջանն օկուպացնում է, և այդ հարցը ՀՀ-ից չեն բարձրացնում Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկումների ժամանակ, նշանակում է՝ համաձայնություն են, չէ՞, տալիս: Չկա նաև միջազգային որևէ դատապարտող ու դրան հաջորդող որևէ գործողություն: Եթե սա տեղի է ունենում, այս դեպքում ի՞նչն է խանգարում, որ դա իրականացվի նաև մյուս կիլոմետրերի համար: Առավել ևս, երբ մյուս կողմից օկուպացիա իրականացրածը խոսում ու հայտարարում է դրա մասին: Այսօր Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռեալ վտանգ կա, մարդիկ դա պետք է տեսնեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան