Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բրյուսելյան հանդիպումների ֆոնին ինչի՞ մասին են հուշում թուրք-ադրբեջանական շեշտադրումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Ադրբեջանը պարբերական ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը և հրաժարվում է հետ քաշել ՀՀ տարածքում գտնվող իր ռազմական ուժերը։ Ու ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմից եկող մեսիջները վկայում են այն մասին, որ Անկարան ու Բաքուն պատրաստ են Հայաստանի դեմ նոր ռազմական կամպանիայի։ Դրա ապացույցն են նաև թուրք-ադրբեջանական պարբերական դարձած զորավարժությունները ու ռազմատեխնիկական համագործակցության շարունակական ընդլայնումը։

Այսպիսի իրադրության պայմաններում թուրքական ղեկավարությունից անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը պետք է օգտվի «պատմական շանսից»։ Եթե կապիտուլյացիայից հետո խաղաղություն մուրալը «պատմական շանս» է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել դրա այլընտրանքը։

Նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, սակայն Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, որոնցից մեկն էլ կապված է Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորման հետ, իսկ Բաքվի «ախորժակը» գնալով ավելի է բացվում։ Ու այս ընթացքում, երբ հայկական կողմը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, թուրքական կողմն արձագանքում է, թե դրա համար Հայաստանից խոսքերի փոխարեն կոնկրետ քայլեր են ակնկալում, այսինքն՝ նախապայմանների իրագործում։ Բայց հանկարծ Անկարայի դիրքորոշման իբր փոփոխություն է տեղի ունենում, և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն անսպասելիորեն հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Շատ չանցած Չավուշօղլուի այս հայտարարությունը հաստատում են նաև ՀՀ իշխանությունները ԱԳՆ խոսնակի միջոցով։ Սակայն թուրքական կողմից հնչող ուղերձներին պետք է մեծ վերապահումով մոտենալ, և փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների նշանակումը դեռևս չի նշանակում, թե դրա արդյունքում հարաբերությունն անպայմանորեն կարգավորվելու է։ Թուրքական կողմը 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններն էլ ստորագրեց, բայց թե հետո ինչպես դրանց իրագործումն Անկարան ձախողեց, բոլորս գիտենք։ Մյուս կողմից էլ՝ Չավուշօղլուի հայտարարությունը հերթական դեպքն է, որ հայ հանրությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված գործընթացների մասին տեղեկանում է թշնամի երկրի իշխանությունների հայտարարություններից։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները հասարակությունից գաղտնի պայմաններում են բանակցում։ Ու այստեղ հերթական հարցն է առաջանում, թե ինչո՞վ է, ի վերջո, պայմանավորված թուրքական դիրքորոշման այսպիսի «փոփոխությունը», մի՞թե ՀՀ իշխանություններն ընդառաջ են գնում թուրքական նախապայմաններին։

Եվ քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միշտ կապել է Ադրբեջանի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել այս օրերին Բաքվի պահվածքին։ Իսկ Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներն այս առումով կարող են ցույց տալ, թե իրադարձություններն ինչ սցենարով են զարգանում։ Ուշագրավ է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։

Ըստ նրա, եթե «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետ դրվի, ապա իրենք էլ կարող են մաքսակետ դնել Լաչինի միջանցքում։ Ալիևի այս հայտարարությանը հետևում է Փաշինյանի պատասխանը ֆեյսբուքյան գրառման տեսքով, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Իսկ այս հակադարձումին հետևում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ, բացի նրանից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական խորհրդատվական խումբ կտրամադրի, ուրիշ ոչ մի նորություն չկար։

Եվ ահա, հանդիպումից հետո Փաշինյանը նոր ֆեյսբուքյան գրառում է կատարում՝ նշելով, թե եռակողմ քննարկման արդյունքում երկաթուղու վերագործարկման մասով պայմանավորվել են, որ այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով: Սրանով, կարծես թե, Փաշինյանը փորձում է կրկին ցույց տալ, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Սակայն վերջինիս հավաստիացումներն արդեն այնքան են արժեզրկվել, որ հիմնականում դրանց հակառակն է տեղի ունենում։ Արդյոք պատահակա՞ն էր Ալիևի ակնարկը Լաչինի միջանցքի մասին։

Եթե առաջ Ալիևը խոսում էր ուժով միջանցք բացելու մասին, ապա այս անգամ խնդիրն Արցախյան հակամարտության ուղղությամբ է տանում։ Ուստի, եթե Ադրբեջանը փորձի Լաչինում մաքսակետ դնելու միջոցով ճնշել Հայաստանին, մեր իշխանությունները մտածե՞լ են, թե ինչպես կարելի է հակազդել ու թույլ չտալ այդ, թե՞ նորից հակվելու են զիջելու գաղափարին։ Այլապես ինչո՞ւ են հանրային դաշտ նետվում իշխանական այն թեզերը, թե պետք է համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության տարբերակին, հակառակ դեպքում ավելին ենք կորցնելու...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն