Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1 550 դոլարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը դեկտեմբերի 16-ին բորսայական սակարկությունների բացմանն աճել է 0,5 տոկոսով եւ բարձրացել հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարից վեր, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:01-ի դրությամբ աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 552 դոլար: Ըստ որում Երեւանի ժամանակով 11:03-ին գազի գինն արդեն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 517 դոլար: Նախորդ առեւտրական օրը՝ դեկտեմբերի 15-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 447 դոլարի նշագծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



