Քանյե Ուեսթը կդառնա անօթևան և իր տները կդարձնի եկեղեցի
ԼԱՅՖԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (նույն ինքը Յեն) մտադիր է իր տները եկեղեցիների վերածել։ Նա քննադատել է կապիտալիզմը և հայտարարել, որ մեկ տարուց անօթևան է դառնալու, գրում է Complex-ը։
«Մենք կապիտալիզմի իշխանության տակ ենք, և դա մեզ սպանում է։ Ժամանակն է դա փոխելու: Մեկ տարի հետո ես անտուն կմնամ: Ես պատրաստվում եմ իմ բոլոր տները վերածել եկեղեցիների»,- ասել է Ուեսթը:
Արտիստը հավելել է, որ եկեղեցիները կդառնան անօթևանների ապաստարաններ, որտեղ միշտ սնունդ կլինի։ Ուեսթի խոսքով՝ ցանկացած մարդ կարող է այնտեղ գնալ օգնության համար։ Ռեփերը նաեւ խոստովանել է, որ երբեմն ընկճվում է երկրպագուների չափից դուրս շատ սիրուց։ Քանյեն պարտական է իր ունկնդիրներին, բայց միևնույն ժամանակ նաև ցանկանում է իր համար տարածք թողնել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



