«Հրապարակ».Մնում է, որ ԱԺ նախագահը նույնքան ուշադիր լինի ԱԺ դահլիճում նստողների նկատմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, երեկ անցնելով լրագրողների համար նախատեսված փոքրիկ ֆոյեով, ետ է դարձել՝ լուսանկարել նստած օպերատորներին, ապա հրահանգել է ԱԺ աշխատակիցներին՝ ֆոյեից հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները։ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել այդ քայլը։ Նա ասաց, որ «օպերատորները ոչ պատշաճ ձեւով են նստած եղել աթոռներին, այդ պատճառով էլ հանվել են»։
Ի՞նչ նկատի ունեք՝ ոչ պատշաճ ասելով։ Խաչատրյանն ասաց, որ չի կարող նկարագրել, հավելեց, որ օպերատորների խնդրանքով հանդիպում է կայացել ԱԺ նախագահի հետ, ներողություն են խնդրել, եւ աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը։ Մնում է, որ ԱԺ նախագահը նույնքան ուշադիր լինի ԱԺ դահլիճում նստողների նկատմամբ, որոնք փռվում են աթոռներին եւ քացի են տալիս գործընկերներին։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



