Պեսկովը չի կարծում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI-ին տված հարցազրույցում ասել է, որ չի կարծում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նոր Օսմանյան կայսրություն` նման բան չկա, ես համաձայն չեմ ձեզ հետ»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով հաղորդավարուհի Թինա Կանդելակիի` «Օսմանյան կայսրության նոր տարբերակի» մասին հայտարարությունը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ այս դեպքում «Թուրքիայում շատ տարածված է թյուրքական աշխարհի հոգևոր միասնության գաղափարը»։ «Իսկապես, կա թյուրքական աշխարհի մշակութային, պատմական ընդհանրություն, Կենտրոնական Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները՝ թաթարները, բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ. դա և լեզվական պատմություն է, և մշակութային, և ընդհանուր ավանդույթները: Հետևաբար, դրանում ոչ մի սարսափելի բան չկա», - եզրափակել է Պեսկովը: