Քիմ Քարդաշյանը հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի վերաբերյալ շշուկները
ԼԱՅՖԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է սիրավեպը երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, գրում է Daily Mail-ը:
Բարի Ուեյսին տված հարցազրույցում Քարդաշյանը, պատասխանելով հարցին առ այն, թե Saturday Night Live հումորային հեռուստաշոուի անձնակազմից ով է իր ամենասիրելի անդամը, ծիծաղել և ասել է, որ իրեն փորձում են անհարմար իրավիճակում դնել:
«Դուք գիտեք՝ ով է»,-հակիրճ ասել է 41-ամյա Քարդաշյանը, որին վերջին ամիսներին հաճախ են նկատում Դևիդսոնի հետ ժամադրության գնալիս:
Իսկ մինչ այդ ռեփեր Քանյե Ուեսթը փորձում է ամեն ինչ անել իրենից հեռացած կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, վերադարձնելու համար: Նա մի քանի անգամ հրապարակավ դիմել է Քարդաշյանին՝ խնդրելով իր մոտ վերադառնալ: Սակայն հաղորդվում է, որ Քարդաշյանը դիմել է դատարան՝ պաշտոնապես ամուսնալուծվելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



