Կրեմլից հայտնել են Ռուսաստանում կատակների համար անթույլատրելի թեմաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում անընդունելի է կատակել ժողովրդի համար սուրբ բաների, մասնավորապես՝ կրոնի և Հայրենական մեծ պատերազմի մասին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով RTVI-ի եթերում լրագրող Թինա Կանդելակիի հարցին, հաղորդում է Lenta.ru-ն։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ չի կարելի կատակել հերոսական, բայց ռուսական պատմության համար ցավոտ թեմաներով։
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանը շատ զգայուն է նման բաների նկատմամբ, և «սա բոլորովին այլ հարթություն է՝ այնտեղ հումորի համար տեղ չկա»։
Նախկինում Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ պահին կկարողանա հայտնել, թե ով է լինելու իր իրավահաջորդը։ Միաժամանակ նա նշել է, որ առաջնորդի ընտրությունը լինելու է երկրի քաղաքացիներինը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



