Արցախում 40-ամյա կինը հափշտակել է զոհվածի անվամբ խոշոր դրամական օգնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանություն էր դիմել Մարտունու շրջանի բնակչուհի Ս. Հ.-ն (ծնված 1974թ., վերջինս հաշվառված է նաև ԱՆ հոգեթմրաբանական դիսպանսերում), զոհված որդու անվամբ 7.550.000 ՀՀ դրամ օգնությունը՝ Իսակովի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղից ոմն Ռ.Հ.-ի օգնությամբ ստանալու և վերջինիս կողմից հափշտակելու մասին:
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մարտունի քաղաքի 40 ամյա բնակչուհի Ռ.Հ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



