Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի Agni P բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային լիցք կրել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Արձակումն իրականացվել է առավոտյան՝ Բենգալյան ծովածոցի Աբդուլ Քալամ կղզուց: Թռիչքի բոլոր փուլերում հրթիռի հետագիծն ու պարամետրերը վերահսկվել են հեռաչափության, ռադիոտեղորոշիչի, էլեկտրաօպտիկական կայանների և հեռահար նավերի միջոցով։
Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը հաջող թռիչքային փորձարկումների համար և իր գոհունակությունը հայտնել համակարգի գերազանց աշխատանքի համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



