136 տարեկան հասակում մահացել է Չինաստանի ամենատարեց բնակիչը
ԼԱՅՖՉինաստանում 135 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը՝ Ալիմիխան Սեյիտին։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նշվում է, որ Ալիմիխան Սեյիտին ծնվել է 1886 թվականի հունիսի 25-ին Չինաստանի Կոմուշերիկ գյուղում։ 2013 թվականին նա գլխավորել է Չինաստանի ամենատարեց բնակիչների ցուցակը:
Նա ապրել է շատ պարզ և չափված կյանքով մինչև իր մահը, օգնել է հոգ տանել իր ծոռների մասին:
Կոմուշերիկը Չինաստանում համարվում է «երկարակյացների գյուղ»։ Այնտեղ ապրում են 90 տարեկանից բարձր բազմաթիվ տարեցներ։
Բժշկական օգնության բարելավումը մասամբ նպաստել է նրանց կյանքի տեւողության ավելացմանը: Տեղական կառավարությունը 60 տարեկանից բարձր տարեցների համար տրամադրում է բժշկի ծառայություններ, տարեկան անվճար ստուգումներ և ամսական սուբսիդիաներ։