Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված COVID-19-ի օմիկրոնի շտամով վարակման դեպքերի թվի ավելացման հետ, ինչը շատ մոտ ապագայում կարող է հանգեցնել քաղաքի հիվանդանոցների ծանրաբեռնվածության: Այս մասին հայտնում է Sky News-ը։
«Փորձագետների հետ խորհրդակցելուց հետո ես որոշում կայացրի այսօր արտակարգ դրություն հայտարարել [քաղաքում]», - ասել է Խանը:
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վերջին օրերին «նկատվում է կորոնավիրուսով վարակված հոսպիտալացումների թվի աճ»։
Այս ֆոնին Լոնդոնի պառլամենտի հրապարակում բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Ցուցարարները պահանջում են չեղարկել պատվաստումների անձնագրերը և հանրային վայրերում դիմակ կրելը։ Իրավապահները նրանց դեմ մահակներ են կիրառում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



