Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել 5 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:42-ին: Այրվել են արտահոսած գազը և բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



