Իրանի ԻՀՊԿ-ի զինված ուժերը զինավարժանքներ են սկսել Պարսից ծոցի ափին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:
Այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ-ի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորի զորամասերը: Զինավարժանքներն անցկացվում են Խուզիստանի, Բուշերի եւ Հորմոզգանի նահանգներում:
Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են դեկտեմբերի 20-ին «Բուշեր» ատոմակայանի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական պատրաստության ստուգում սկսվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



