Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ է ստացվել 2021թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 16։25-ին և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939թ., ով իրեն ցած է նետել։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



