Հայտնի է՝ որքան է տևում մահվան ելքով կորոնավիրուսի ընթացքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսով վարակված հիվանդի մահը վրա է հասնում հիվանդության ախտորոշումից երեք շաբաթ անց։ Այս մասին ասել է Գամալեայի կենտրոնի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Անատոլի Ալտշտեյնը։ Նրա խոսքով՝ «Օմիկրոն» շտամից պետք չէ սպասել մահացության բարձր ցուցանիշներ կամ կորոնավիրուսի ծանր ընթացք։
«Երբ մարդը սովորաբար հիվանդանում է կորոնավիրուսով, և այն ծանր ընթացք է ունենում, մահը վրա է հասնում մոտ երեք֊չորս շաբաթ հետո»,֊ասել է փորձագետը՝ հավելելով, որ «Օմիկրոն» շտամի մասին նոր տվյալներ կհայտնվեն մինչև Ամանոր։
«Հիվանդությունը չունի հստակ տարբերակիչ հատկանիշներ։ Այն անցնում է մրսածության պես: Առայժմ նկարագրությունից հայտնի է դառնում, որ հիվանդությունը լուրջ ընթացք չի ունենում»,- հավելել է պրոֆեսորը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



