Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր երկրում առկա է կառավարման լրջագույն ճգնաժամ». փորձագետն ամփոփում է գյուղատնտեսական տարին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսության ոլորտը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, անդրադարձել ենք տարատեսակ խնդիրների: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանի հետ զրույցում ամփոփել ենք անցնող տարին:

«Եթե գնահատելու լինենք մեր երկրում տնտեսության վիճակը, ապա կարող ենք ասել, որ արձանագրվող ցուցանիշները հեռու են կառավարության թիրախային ցուցանիշներից, քանի որ վերջին ամիսներին արձանագրվում է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի տեմպի անկման միտում, և նոյեմբերի դրությամբ այն կազմում է 4,3 տոկոս: Հաշվի առնելով միտումները՝ լավագույն դեպքում տարին կամփոփենք մինչև 4 տոկոս տնտեսական աճով: Ինչ վերաբերում է գնաճին: Գնաճի տեմպի արագացումը մտորելու տեղիք է տալիս: Իշխանական թևն այն մեկնաբանում է արտաքին շոկերով՝ արտաքին շուկաներում առկա գնաճով: Բնավ չեմ հերքում այն, որ մեր երկրում առկա գնաճը կապ ունի դրա հետ, սակայն հաշվի առնելով առանձին ապրանքային շուկաներում գնաճի դինամիկան՝ այս հետևությանը չէի գա: Կան ապրանքներ, որոնց գծով անգամ մեկ կիլոգրամ ներկրում չունենք, բայց ունենք ահռելի գնաճ:

Այսինքն, այն կապել միայն արտաքին շոկերի հետ, սխալ է, դրա վկայությունը պարենամթերքի մի շարք տեսակների գնաճն է: 2021 թ. նոյեմբերին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16,9 տոկոս գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2021 թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63,5 %, իսկ 2021 թ. հոկտեմբերի համեմատ՝ 16,4 % գնաճ: Պարենամթերքի առանձին տեսակների մասով ունենք սարսափելի բարձր գնաճ: Կարտոֆիլի գնաճը նոյեմբերին կազմել է 77,4 %, կաղամբինը՝ 91,7 %, գազարինը՝ 86,4 %, սմբուկինը՝ 181 % և այսպես շարունակ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13,3, իսկ 2021 թ. հոկտեմբերի համեմատ՝ 3,5 տոկոս գնաճ: Ձվի գինը 2021 թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ աճել է 26,2 տոկոսով, իսկ 2021 թ. հոկտեմբերի համեմատ՝ 6 տոկոսով: 2021թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 11,1 տոկոս գնաճ:

Ահա այս արտադրանքների գնաճն է այն վառ վկայությունը, որ մեր երկրում գնաճի տեմպերը միայն արտաքին շոկերի հետ կապելը սխալ մոտեցում է: Չբացառելով արտաքին շոկերի դերը՝ գլխավոր գործոնը համարում եմ կառավարության ձախողած տնտեսական քաղաքականությունը: Վերոնշյալ արտադրանքների գնաճի դեպքում խնդիրը թաքնված է զուտ արտադրությունում: Եթե քիչ ես արտադրում, շուկայում քիչ արտադրանք է առաջարկվում, բայց պահանջարկը գրեթե կայուն է առաջին անհրաժեշտության մթերքների գծով, ունենում ես գնաճ: Սա շատ պարզ է, որևէ այլ բացատրություն այստեղ տալ չես կարող»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:

Ամեն առիթով համապատասխան պաշտոնյաները նշում են, որ տարբեր ծրագրեր են իրագործվում գյուղատնտեսության ոլորտում՝ խելացի անասնապահություն, կաթիլային ոռոգման ներդրում, անտոկոս վարկեր և այլն: Այս ծրագրերը պետք է դրական արդյունք տան, եթե ոչ առաջին տարում, ապա գոնե հետագայում: Բայց փորձագետները և հենց գյուղացին փաստում են՝ ծրագրերից որևէ օգուտ չկա: Ինչո՞ւ է այսպես: «Պարզ օրինակ բերեմ: Որքան էր թմբկահարվում, որ 2020 թ. կորոնավիրուսի չեզոքացման ծրագրերի շրջանակներում վարկերի սուբսիդավորման ծրագիր է իրագործվել և բազմաթիվ այլ ծրագրեր ևս: Ասում էին՝ աննախադեպ է, որ վարկերը տրամադրվում են զրո տոկոսադրույքով: Կառավարությունը գլուխ է գովում, թե վարկերը տրամադրում են զրո տոկոսով, և վարկ վերցնողների քանակն աճել է մի քանի անգամ:

Սոցիալտնտեսական լարված վիճակ ունեցող երկրում զրո տոկոսով վարկ առաջարկելու պայմաններում ուրախանում են, որ վարկառուների թիվն ավելացել է, մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են, պարզապես մանկամտություն է: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության աջակցության մյուս ծրագրերին: Այո՛, կան մի շարք ծրագրեր, որոնք շատ լավն են բովանդակային, տնտեսական և մյուս իմաստներով: Այդ ծրագրերը նոր չեն, դեռևս 2016 թ.՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք դրանք ներդրվեցին, կառուցակարգեր մշակվեցին և կյանքի կոչվեցին: Ինչո՞ւ դրանք չեն ապահովում համապատասխան արդյունավետություն: Կրկին անդրադառնամ վարկային բաղադրիչին: Զրո տոկոսով վարկեր են տրամադրվում, այստեղ մի խնդիրն այն է, որ գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ չեն կարողանում օգտվել այդ վարկերից տարբեր պատճառներով, օրինակ՝ նախորդ տարի ինչ-ինչ պատճառներով բերք չեն կարողացել ստանալ, հետևաբար վարկերը չեն կարողացել մարել, բնականաբար այս տարի այդ վարկերից չեն կարող օգտվել:

Սա խնդրի մի կողմն է: Մյուս կողմում այն շահառուներն են, որոնք վերցրել են վարկերը: Միլիարդավոր դրամները, որոնք ուղղվել են որպես վարկային ռեսուրսներ, ի՞նչ նպատակի են ծառայել, դրանք ուղղվե՞լ են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, թե՞ դրանցով սոցիալական և այլ խնդիրներ են լուծվել: Ունե՞նք վերահսկողություն, ցուցանիշներ, վիճակագրություն: Իհարկե, ոչ: Պատմության մեջ ամենաթույլ վերահսկողությունն է վարկային ռեսուրսների նկատմամբ: Մոնիթորինգ գրեթե չի իրականացվում հասկանալու համար, թե մարդը վարկ վերցրեց, հետո ինչպես ծախսեց այն: Պետական ռեսուրսներն այսպես ինքնանպատակ ուղղվում են ինչ-որ տեղ, և չգիտեն, թե ինչ ակնկալել: Հաջորդը բերեմ կաթիլային ոռոգման օրինակը: Ունենք ցուցանիշ, ըստ որի, ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրի փոխհատուցման բաղադրիչով աջակցության ծրագրերը նույնպես խնդիրը չեն լուծում: Մարդիկ արդիական տեխնոլոգիաներով ոռոգման չեն անցնում, քանի որ դրա համար չունեն նախադրյալներ, չկան համապատասխան ենթակառուցվածքներ: Աջակցության վերոնշյալ ծրագրից 2020 թ. օգտվել է ընդամենը 2 տնտեսություն, այս թվերը վառ ապացույցն են նրա, որ ծրագրերի մի մասը բարձր արդյունավետություն չունեն, դրանց թիրախայնությունը շատ ցածր է»,- նշում է մեր զրուցակիցը:

Փորձագետներն այդպես էլ չեն համակերպվում գյուղնախարարության օպտիմալացման, ոլորտային մասնագետների հաստիքների կրճատման հետ: Ոլորտում վիճակը գնալով վատթարանում է, հնարավո՞ր է փրկել իրավիճակը: «Գյուղնախարարության փակումն այլ բացատրություն չունի, քան ոլորտը պարալիզացնելը: Բազմիցս հիմնավորել ենք նախարարության վերաբացման անհրաժեշտությունը, քանզի գյուղոլորտի վիճակը տարեցտարի վատթարանում է: Փորձագետների վերլուծությունները վկայում են, որ նախարարության փակումը պարզապես չմտածված քայլ էր կամ, գուցե, դիտավորություն: Այլ բացատրություն չի կարող լինել: Չնայած խնդիրներին, վատթարացող վիճակին՝ կարող ենք քայլեր կատարել ոլորտի մեջքը շտկելու ուղղությամբ: Ցանկացած իրավիճակ կարելի է հաղթահարել ճիշտ կառավարման արդյունքում: Մեր բոլոր ձախողումները, հատկապես տնտեսության ոլորտում, պայմանավորված են կառավարման անարդյունավետությամբ: Ընդհանրապես մեր երկրում կա կառավարման լրջագույն ճգնաժամ: Դա վերաբերում է կադրային քաղաքականությանը, այս կամ այն ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հիմքերին և այսպես շարունակ»,-եզրափակում է Վարդան Ալեքսանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»