Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր մշակած ծրագիրը դեռևս ընթացքում է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի՝ Ազգային հավաքականի մրցելույթներ և Ազգերի լիգայի հետ կապված ակնկալիքներ, մի շարք ակումբների հետ կապված հարցեր, ֆուտբոլի մասսայականացման խնդիր, «VAR» համակարգի ներդրում և այլն:

Ազգային հավաքական

Մելիքբեկյանը նշում է՝ բոլորիս համար տարին երկու մասի բաժանվեց: «Մեկը գարնանային հատվածն էր, երբ եղան փայլուն հաղթանակներ, ընկերական խաղերից մեկում աշխարհի փոխչեմպիոնի հետ ոչ-ոքի խաղաց մեր թիմը: Եվ աշնանային հատվածը, որտեղ եղան պարտություններ և ոչ-ոքիներ: Ակնհայտ է, որ հաղթանակները բարձրացրեցին նշաձողը, և սկսեցինք ավելին սպասել հավաքականից, բայց աշնանային մրցելույթներից հետո որոշակի հիասթափություն կար, որը ևս բնական էր: Փորձենք գնահատել հավաքականի ամբողջական ելույթը և փաստենք, որ հավաքած միավորներով սա աշխարհի առաջնության ընտրական փուլերում երկրորդ արդյունքն էր: Ե՛վ մարզիչը, և՛ ես բազմիցս ասել ենք, որ մեր խնդիրն էր յուրաքանչյուր խաղում միավորների համար պայքարելը, միավորներ վաստակելը, որը խաղերից յոթում ստացվեց, մեկում պայքար եղավ, բայց միավորներ չվաստակեցինք, երեքում, այո, չստացվեց: Բայց կարևոր ձեռքբերում է այն, որ հավաքականում ներգրավվել են բավականին մեծ թվով ֆուտբոլիստներ, հավաքականը դադարել է նմանվել փակ ակումբի, որտեղ միշտ, գրեթե 80-90 տոկոսով հրավիրվում էին նույն ֆուտբոլիստները: Այժմ ունենք մոտ հինգ տասնյակ ֆուտբոլիստ, որոնց շրջանում ընտրություն է կատարում գլխավոր մարզիչը: Երբ հրավիրում էինք Խոակին Կապառոսին, հստակ ձևակերպել էինք խնդիրը՝ պայքարել հաղթանակի համար Ազգերի լիգայում, պայքարել միավորների համար, ներգրավել նոր ֆուտբոլիստներ Աշխարհի առաջնության ընտրական փուլում, հետագայում էլ պայքարել «Եվրո 2024»-ի ուղեգրի համար: Մեր մշակած ծրագիրը դեռևս ընթացքում է»,-ասում է ՀՖՖ նախագահը:

Ազգերի լիգայի վիճակահանություն

«Փաստը» ՀՖՖ նախագահին հարց ուղղեց Ազգերի լիգայի առաջիկա խաղարկության ֆորմատի, մրցաշարից ակնկալիքների և Ազգային հավաքականի առջև դրված նպատակների վերաբերյալ: «Իմ դիտարկմամբ՝ բավականին բարդ խմբում ենք հայտնվել: Ֆեդերացիայի համար կազմակերպչական առումով բարդ մրցաշար է սպասվում: Հունիսին շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք չորս խաղ բավականին բարդ մրցակիցների հետ: Նման փորձ երբեք չի եղել: Աշխարհի առաջնությունը տեղափոխվել է նոյեմբեր, և այդ պատճառով Ազգերի լիգայի ֆորմատն այսպիսին է: Պետք է շատ ճիշտ կազմակերպենք ընթացքը: Այս պահին մեր նվազագույն խնդիրն է B խմբից դուրս չմնալը: Կարծում եմ՝ կշտկենք մեր խնդիրները նրանից հետո, երբ նաև ընկերական խաղեր կխաղանք: Շատ բարդ խմբում ենք, բայց կարծում եմ, որ կարող ենք մրցունակ լինել»,-արձագանքեց ՀՖՖ նախագահը:

Հայկական ակումբներ և նրանց շուրջ ստեղծված իրավիճակ

Մելիքբեկյանն առանձնացրեց մի քանի ակումբ: ««Հայասա» ակումբից դեռ պաշտոնական գրություն չենք ստացել, հուսով եմ՝ այն կշարունակի խաղալ, մեզ համար դա կարևոր է: Մյուս ակումբների մասով: Կան մանիպուլյացիաներ, որ փակվում են մարզային ակումբներ: Դիտարկենք «Գանձասար-Կապան», «Սևան» և «Լոռի» թիմերի օրինակները: ՀՖՖ-ն ամեն ինչ չի ասում դեպքերից հետո, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ամեն ինչի մասին չենք հայտարարում միանգամից, որպեսզի ճնշում չգործադրենք Կարգապահական, հետո արդեն Բողոքարկման կոմիտեների վրա, որոնք անկախ մարմիններ են: 2020 թ.-ի հոկտեմբերի վերջին «Գանձասար-Կապանը» խաղում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարեց, որ փակում է թիմը և գումարը տալիս է բանակին: Իրական պատճառն այն էր, որ մրցավարական անձնակազմի հետ վիճաբանել էին, ծեծի ենթարկել, հարվածել գլխավոր մրցավարին: Դրա համար սպասվում էր երկարաժամկետ որակազրկում: Մարտին «Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ դուրս է գալիս առաջնությունից: Հետագայում ՖԻՖԱ-ից նամակներ ստացանք, որ մոտավորապես 450 հազար եվրոյի չափով պարտք կար: «Սևանի» հայտարարությունը մեծ մանիպուլյացիա է: ՆՈԱ-Սևան հանդիպումից հետո «Սևանի» փաստացի ղեկավարները հանդերձարանում ծեծի են ենթարկել մրցավարին, կան փաստող ապացույցներ, նրանց ևս երկարաժամկետ որակազրկում էր սպասվում: Բոլոր այս միջադեպերը քննվում են: Հետաքրքիր է, որ նման իրավիճակների շիկացում միշտ տեղի է ունենում Ազգային հավաքականի խաղերից առաջ, չգիտեմ՝ պատահականություն է, թե ոչ»,-ասում է Մելիքբեկյանը:

Ֆուտզալ

«Ֆուտզալի հավաքականն առաջին անգամ նման տեղ՝ էլիտում, միավոր վաստակեց: Ընդգրկված էր ամենաբարդ խմբում, արժանապատիվ ֆուտբոլ խաղացին Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների դեմ, Ֆրանսիայի դեմ խաղում հաղթում էինք, ցավալիորեն ոչ ոքի խաղացինք: Շատ շուտով կտեսնենք, որ ֆուտզալի հավաքականի հաջողությունները պատահականություններ չեն, այլ շարունակական ընթացք է ունենալու: Հիմա ևս ընդգրկվել ենք ոչ հեշտ խմբում, բայց կարծում եմ՝ պետք է հաղթահարենք այդ արգելքը և դուրս գանք հաջորդ փուլ»,- անդրադառնալով ֆուտզալի հավաքականին՝ նշեց Մելիքբեկյանը:

Մրցավարներ և «VAR» համակարգ

Մեկ մրցավար պատրաստելու համար պետք է բավականին երկար ժամանակ: «Հիմա մեզ մոտ հիմնականում երիտասարդ մրցավարներ են: Մրցավարական կորպուսի աշխատանքը հիմնականում դրական եմ գնահատում: Նախ՝ չեմ տեսնում միտում սխալների մեջ, և երկրորդը՝ ՖԻՖԱ-ի վերաբերմունքը մրցավարական մեր կորպուսին վառ ապացույցն է նրա, որ մեզ մոտ աճ կա: Մեր թե՛ կին, թե՛ տղամարդ մրցավարները սկսեցին մեծ քանակությամբ խաղեր ստանալ Եվրոպայում, ինչը վերջին տարիների համար աննախադեպ էր: Բացի դա, բազմաթիվ հարցերի պատասխաններ կտա «VAR» համակարգի ներմուծումը, հուսամ՝ հաջորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումներում կունենանք «VAR» համակարգ»,-ընդգծում է Մելիքբեկյանը:

Ծրագրերի մասին

ՀՖՖ նախագահը նշում է՝ ենթակառուցվածքների զարգացումը կարևորագույն ոլորտ է: «Աշխատում ենք հիմնականում դա անել մարզերում: Արդեն ավարտել ենք փոքր դաշտերի կառուցման առաջին փուլը, ունենք 90 խաղադաշտ 7 մարզում: Երկրորդը խոշոր ենթակառուցվածքների զարգացումն է, անցնող տարում այս առումով ակտիվ ծրագրեր են իրականացվել: Արմավիրում բացվեց ստադիոն, ավարտին են մոտենում Աբովյանի և Վանաձորի ստադիոնների շինարարությունները, գալիք տարվա առաջին կիսամյակում երկուսն էլ կհանձնվեն շահագործման: 2022 թ.-ի առաջին կեսին լուսավորություն կտեղադրվի Գյումրիի քաղաքային ստադիոնում, նույնը կարվի Աբովյանի, ինչպես նաև Երևանի Շենգավիթի ֆուտբոլի դպրոցի խաղադաշտերում: Այս խաղադաշտերում նախատեսում ենք անցկացնել տարբեր տարիքային հավաքականների հանդիպումներ: Բացի դա, արդեն իսկ սկսել ենք նախագծային աշխատանքները և հաջորդ տարվա առաջին կիսամյակում Երևանի կենտրոնում շահագործման կհանձնենք Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը, որտեղ հնարավորություն կունենա մարզվել 200 երեխա»,-նշում է Մելիքբեկյանը: Նա կարևորում է ֆուտբոլի մասսայականացումը՝ համարելով դա ֆեդերացիայի հիմնական առաքելություններից մեկը: «Սիրողական առաջնության մեկնարկը հաջող ընթացք ունի: Հաջորդը դպրոցական առաջնությունն է, որը մի շարք խնդիրներ է լուծում: Այս երկու նախաձեռնություններին ֆեդերացիան մեծ կարևորություն է տալիս»,-եզրափակում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»