Սուրճը նպաստում է երկարակեցությանը
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, որ սուրճի պարբերական օգտագործումը նվազեցնում է վաղ մահվան ռիսկը: Ավելին, այդ թարմացնող թունդ ընպելիքն անգամ օգնում է խուսափել սիրտանոթային հիվանդություններից:
Նման եզրակացության գիտնականները եկել են անցկացված ուսումնասիրությունների արդյունքում: Պարզվել է, որ սուրճը պարունակում է մի շարք օգտակար միացություններ, այդ թվում՝ կոֆեին, ֆենոլային թթու և կալիում:
Կազմակերպված հետազոտությանը մասնակցել է շուրջ 90 հազար կամավոր, ովքեր չեն ունեցել քաղցկեղ կամ սիրտանոթային որևէ հիվանդություն: Նրանց նկատմամբ հսկողությունը շարունակվել է 1998 թվականից մինչև 2009 թվական: Այդ ընթացքում մահացել է շուրջ 8700 կամավոր: Հաշվի առնելով նաև մի շարք այնպիսի գործոններ, ինչպիսին է օրինակ ծխելը՝ գիտնականները եկել են եզրակացության, որ մահացության մակարդակը ցածր է այն մարդկանց շրջանում, ովքեր պարբերաբար օգտագործել են սուրճ:
Մահացության մակարդակը նվազագույն է եղել օրական 4-5 գավաթ սուրճ խմողների շրջանում, իսկ 2-3 գավաթ օգտագործողների շրջանում այն ցածր է եղել 18%-ով:



