Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀԱՊԿ-ն սատարում է ՀՀ քայլերը՝ իրավիճակը քաղաքական ​​ճանապարհով կարգավորելու ուղղությամբ․ Ստանիսլավ Զաս

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։

-Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։

-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը:

Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է:

Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝  խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։

Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։

Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։

-Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

-Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։

Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։

Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։

- Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։

Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։

Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։

-Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի հարձակման ընթացքում հայ օրենսդիրները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոչով էին հանդես գալիս, և ավելի վճռական արձագանքներ էին ակնկալվում անվտանգային այս կառույցից։ Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ՀԱՊԿ-ից նմանատիպ հարձակումների դեպքում։

-ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում գտնվող անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ:

Ձեր հիշատակած դեպքում Երևանը շեշտը դրեց իրավիճակի հանգուցալուծման այլ մեխանիզմների վրա։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ․ իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։ Մենք կարծում ենք, որ սա չափազանց կարևոր և բավարար էր այդ ժամանակ ստեղծված իրավիճակում։

-Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ՌԴ նախագահի մասնակցությամբ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպումից հետո հայտարարեցին, որ պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի ու այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ինչպիսի՞ հնարավոր դեր կարող է ՀԱՊԿ-ն ստանձնել այդ աշխատանքներում։

- Ինչպես արդեն նշեցի, մենք ողջունում ենք կողմերի որոշումը՝ սկսել սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, այն համարում ենք կարևոր քայլ ներկայիս իրավիճակի կրկնությունը կանխելու ուղղությամբ։

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանից բացի, անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարող են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի և Ղազախստանի, ինչպես նաև Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջև սահմանների սահմանազատման դրական փորձի օգտագործման մասին է։

Բացի այդ, եթե ստացվի ՀԱՊԿ-ին այդ աշխատանքներում ներգրավելու հայտ, ապա, իհարկե, այն կդիտարկվի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից և համապատասխան որոշում կկայացվի։

Կարծում եմ նաև, որ անհրաժեշտ է գործնական հարթություն տեղափոխել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի համաձայնությունները։

Դա նկատելիորեն կնպաստի իրավիճակի կարգավորմանը և այս տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանը։

-Շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։

Կուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԿիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ահա թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ «Ֆանտա» եք խմումՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը Քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն այս օրերին Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համարԲրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանինՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա Սողոմոնյան