Երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային Կալիֆոռնիայի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կեսօրից հետո (տեղի ժամանակով)՝ ցնցելով նահանգի մեծ հատվածը:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումներ են գրանցվել Հումբոլդտի շրջանի մոտակա Մենդոսինո հրվանդանի մոտ և զգացվել են Սան Ֆրանցիսկոյում և Չիքոյում: Հումբոլդտի շրջանի շերիֆի խոսքով՝ նման ուժգնության ցնցումներ չէին եղել 2010 թվականից ի վեր:
Նրա խոսքով՝ աղետալի վնասներ, այնուամենայնիվ, չեն գրանցվել. մի շարք կառույցներ ու շենքեր են թեթևակի վնասվել, հիմնականում կոտրվել են պատուհանները:
Ամենից շատ տուժել է Ֆերնդեյլ շրջանը, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից հյուսիս: Տեղի խանութենրից մեկի սեփականատերը կրած կորուստները գնահատել է 15 000 դոլարի սահմանում:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



